Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Աղավնոյի բնակիչներին առաջարկելու են տեղափոխվել Հին Շեն, Նոր Շեն․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ասուլիսում հայտարարեց Արցախի Բերձորի շրջանը եւ Աղավնո գյուղն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին։  Փաշինյանի խոսքով՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման, ասել է թե՝ «երթուղու փոփոխության դեպքում», այն տարածքները, «որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ «Լաչինի բնակիչների հարցերը կառավարությունը լուծում է, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայնդեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»,- հայտարարել է Փաշինյանը։ 

Սուս գյուղում գրեթե բնակիչ չի մնացել, գյուղը դատարկվել է վերջին պատերազմից հետո, կարելի է ասել՝ հանձնված վիճակում է, ինչը չես ասի Աղավնոյի մասին, որտեղ վերջին տարիներին մեծ ներդրումներ են կատարվել, ծաղկուն ու գեղեցիկ գյուղ է կառուցվել՝ մոտ 50 տուն բնակիչներով։ Տեւական ժամանակ է` լուրեր կային Աղավնոյին սպասվող դժբախտ ու դժգույն ճակատագրի մասին, Ադրբեջանի նախագահն էր պարբերաբար հայտարարում, որ Աղավնոն շուտով իրենցն է լինելու, եւ հուլիսի 1-ին գյուղում պետք է ծածանվի ադրբեջանական դրոշը։ 

Հայաստանի ու Արցախի ղեկավարության լռությունը նախօրեին խախտեց Փաշինյանը՝ ըստ էության, հաստատելով Ալիեւի  խոսքերը, մեկ վերապահումով, որ ոչ թե հուլիսի 1-ին է գյուղը հանձնվելու, այլ այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո։ Ի դեպ, ավելի վաղ գրել էինք, որ Արցախի նախագահը մեկնել է Մոսկվա եւ ընթացիկ հարցերից բացի Աղավնոյի խնդիրն էլ է քննարկել՝ փորձելով ռուսական կողմի միջնորդությամբ պահպանել գյուղը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Հարությունյանը ձեռնունայն է վերադարձել, եւ հիմա քննարկում են Աղավնոյի՝ մոտ ապագայում տեղահանվող բնակչության տեղավորման հարցերը։ 

Կարծում են, որ ամենաօպտիմալ լուծումն այն է, որ բնակիչներին առաջարկեն այլընտրանքային ճանապարհի հարեւանությամբ տեղակայված Հին Շեն, նոր Շեն բնակավայրեր տեղափոխվել, որտեղ անվտանգությունն ապահովելը հեշտ կլինի: Առաջիկայում այս գյուղերում արագ տեմպերով բնակարաններ կկառուցեն, կան նաեւ ազատ շինություններ, որոնք բնակարանային տեսքի կբերվեն։ Բացի այդ` Աղավնոյի վերջին նորակառույց տներից մոտ երկու տասնյակն արագ կառուցվող, քանդովի-հավաքովի նմուշներ են, եւ հաշվարկում են նաեւ այդ «տեղաշարժվող» տները տեղափոխել։ Սրան զուգահեռ, կոմունիկացիոն խնդիրները պետք է լուծվեն՝ գազի, հոսանքի, կապի այլընտրանքային կայաններ կառուցեն։

Մեզ ասացին, սակայն, որ մինչ այս պահը ոչ մի շինաշխատանք չի իրականացվել, անգամ այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածում աշխատանքներ չեն սկսվել, այն պարագայում, որ, ըստ լուրերի, մինչեւ եկող տարվա ամառ պետք է թե՛ ճանապարհը շահագործման հանձնվի, թե՛ նշված տարածքները՝ թշնամուն։ Չնայած որոշ աղբյուրներ պնդում են, որ Ալիեւը մինչեւ տարեվերջ է ժամկետ տվել։ Ի դեպ, այլընտրանքային այս ճանապարհը նախատեսված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Դրա կոորդինատները որոշված չէին, բայց Արցախում սա համարում են մեզ համար ամենաշահեկան երթուղին` ամենակարճ կտորը, մոտ 7 կիլոմետր, որը Հայաստանը կապելու է Արցախին:

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը լուրջ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասում է՝ ինքն ո՞վ է, որ հայրենի հող հանձնի, թող իր սեփականությունը հանձնի, բայց Աղավնոն հանձնելու իրավունք չունի, եռակողմ հայտարարության մեջ էլ չկա նման կետ։

Հիշեցնենք․ 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 15-ն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։ Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի Գայգի ավանով, Հին Շենի, Նոր Շենի, Աղավնոյի կողքով եւ լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։ 

Աղավնոյի գյուղապետն ասում է. «Որեւէ մեկն իրեն մանդատ չի տվել, որ ինքը հանձնի հողեր։ Փաշինյանի ցանկությունները կամ, ավելի ճիշտ՝ Ալիեւի ցանկությունները մեզ չեն հուզում։ Թող բերեն, մեզ մի փաստաթուղթ ցույց տան, որ կարողանանք իրենց դատի տանք։ Ինքը չի կարող որոշել։ Նա ասում է՝ Աղավնոյի բնակիչների հարցն Արցախի կառավարությունը․․․ այսինքն՝ դու պիտի նստես բանակցության, սխալ որոշումներ կայացնես, քո վրայից ցրես ու Արցախի իշխանությունների վրա՞ գցես։ Ես չեմ լքելու, եւ ավելին՝ ավելի լուրջ քայլերի ենք պատրաստվելու»։ Հարցրինք՝ գյուղի բնակիչներից քանի՞սն են իր պես վճռական տրամադրված։ «Շատերը, շատ-շատերը, նախորդ պատերազմից շատ են։ Բնակիչների տրամադրվածությունը մնալուն է ուղղված: Ես չեմ հասկանում՝ ինչի՞ խոսենք մեր տնից հեռանալու մասին, չի՞ կարող մի պարապ թումբ զիջել, ասի, որ սա բնակեցված համայնք է, թող մնա։ Ինչ է` մենք պիտի արագ հելնենք ու գնա՞նք։ Հա, կարող են Փառուխի նման փորձեր անել, բայց մենք ամեն ինչին պատրաստ ենք։ Կրկնում եմ՝ ով Աղավնոն հանձնի, իրեն հողին կհանձնենք, կարող է ես չհանձնեմ, բայց շարունակողները հաստատ հողին են հանձնելու հող հանձնողին»։ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի կառավարությունից չեն կապվել գյուղապետի հետ: «Դե, երեւի լուրջ բան չկա, գոնե ես լուրջ չեմ ընդունել իր ասածը»: Գյուղապետն ասաց նաեւ, որ իրենց չեն առաջարկել գյուղը հանձնելուց հետո Հին Շեն, նոր Շեն տեղափոխվելու մասին․ «Մենք չենք զիջելու, մեր հայրենիքը մետր քառակուսիով չենք չափում, որ ասենք` մեր տները կփոխանակենք ուրիշ տներով, մենք կանգնելու ենք վճռական։ Իր հայտարարությունից հետո բնակիչների հետ էլ եմ զրուցել, բոլորն էլ վճռական են տրամադրված»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։