Վրաստանում ցուցարարները պահանջում են հրաժարվել ռուսական գազ գնելու մտքից
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել, ինչի մասին հաղորդում է Gruzia Online գործակալությանը: Ակցիայի մասնակիցները պահանջում են իշխանություններից դադարեցնել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունները:
Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները բանակցություններ են վարում «Գազպրոմի» հետ ռուսական գազի գնման ուղղությամբ: Այժմ Վրաստանը գազ է գնում Ադրբեջանից, սակայն իշխանությունները ցանկանում են ձեռք բերել ռուսական գազ:
Ցուցարարների խոսքով` ադրբեջանական գազից հրաժարվելը և ռուսական գազի ներկրումը Վրաստանին կախվածության մեջ կգցի Ռուսաստանից: