Ջո Բայդենը ժամանակից շուտ լքել է G7-ի գագաթնաժողովը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանակից շուտ լքել է Էլմաու ամրոցում G7-ի գագաթնաժողովը։ Պատճառը վատ եղանակն է եղել, հայտնում է DPA-ն։
Ըստ ժամանակացույցի՝ Սպիտակ տան ղեկավարը պետք է ելույթ ունենար այսօր գագաթնաժողովի փակման նիստում՝ նախքան ուղղաթիռով Մյունխեն մեկնելը, այնտեղից ինքնաթիռով Մադրիդ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար, սակայն, ըստ գործակալության մառախուղի և ցածր ամպամածության պատճառով նա որոշել է Մյունխեն ճանապարհի մի մասը անցնել մեքենայով:
Մինչ վաղաժամկետ մեկնումը Բայդենը դեռ հասցրել էր հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։