Արցախը զորակոչիկների վիճակահանության ցանկում չկա և չի լինելու. ՊՆ պաշտոնյան պարզաբանում է (տեսանյութ)
Իրականցվում է զորակոչիկների վիճակահանություն, որը հեռարձակվում է տարածքային ստորաբաժանումներում, ծնողները նստած հետեւում են ամբողջ ընթացքին: յս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:
Նա հայտնեց, որ վիճակահանության մեջ Արցախը չկա:
«Ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվում է պայմանագրային զինծառայողներով: Մեր վերջին ժամկետային զորակոչը 2020-ի ամռանն զորակոչն է, որը կզորացրվի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 30-ը եւ այլեւս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ:Արցախում ծառայության գրավչության համար մշակված է լուրջ փաթեթ, ըստ դրա պայմանագրայիններով համալրվում է Արցախի ՊԲ-ի թափուր հաստիքները: Հիմնականում այդ համալրումը տեղի է ունենում Արցախի ռեսուրսից»,-բացատրեց Սահակ Սահակյանը: