Իսրայելն ԱՄԷ-ում ռադարներ կտեղակայի՝ իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը հայտնաբերելու համար
Արաբական Միացյալ Էմիրություններում իսրայելական ռադարներ կտեղակայվեն՝ իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը հայտնաբերելու համար, հայտնում է N12-ը։
Ըստ հրատարակության աղբյուրների՝ իսրայելական ռադարները կդառնան տարածաշրջանային պաշտպանական ցանցի մի մասը, որը Իսրայելը փորձում է ստեղծել ԱՄՆ-ի և տարածաշրջանում իր դաշնակիցների հետ Իրանի դեմ։
Նշվում է, որ Իսրայելն արդեն բանակցություններ է վարում իր տարածաշրջանային դաշնակիցների՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Եգիպտոսի հետ փոխադարձ միության շուրջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները պնդում էին, որ Իսրայելը նաև գաղտնի բանակցություններ է վարել ոչ դաշնակցային արաբական երկրների՝ Սաուդյան Արաբիայի և Քաթարի ռազմական ներկայացուցիչների հետ՝ Իրանի կողմից բխող տարածաշրջանային սպառնալիքների վերաբերյալ։