Իսրայելը կարող է դեպի Ավստրիա գազ մատակարարել հաջորդ տարի
Իսրայելը կարող է դեպի Ավստրիա գազ մատակարարել հաջորդ տարի, հայտարարել է կանցլեր Կարլ Նեհամերը։
«Իսրայելն արդեն անկախ է ռուսական գազից, կարելի է ակնկալել, որ հաջորդ տարվանից նա կկարողանա արտահանել: Իսրայելի վարչապետը Նաֆթալի Բենեթը ինձ հետ զրույցում հավաստիացրել է նման հնարավորության մասին»,- Նեհամերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Ռուսաստանի գազից հրաժարվելը կթանկացնի էներգամատակարարումը։