Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի գործը կուղարկվի ՌԴ գլխավոր դատախազություն
Ռուսաստանի Քննչական կոմիտեն առաջիկայում ՌԴ գլխավոր դատախազություն կուղարկի դուստրերի կողմից 2018թ. հուլիսի վերջին խոշտանգված եւ սպանված Միխայիլ Խաչատրյանի գործը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր փաստաբանները ծանոթացել են գործի նյութերին՝ ավելի քան 20 հատոր։ Վերահսկիչ գերատեսչության կողմից մեղադրական եզրակացության հաստատման դեպքում քրեական գործը կուղարկվի Մոսկվայի Բուտիրյան դատարան»,- նշվում է կայքում:
Մոսկվայի Բասմանյան դատարանը անցած շաբաթվա վերջին քննության միջնորդությամբ սահմանափակել էր գործին ծանոթանալու ժամկետը՝ ժամանակ տալով մինչեւ երկուշաբթի»,- ընդգծել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: