Քրդերը Թուրքիայում 30 բեռնատար են այրել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաքի շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև բախում է տեղի ունեցել: Բախման ընթացքում քրդերը ռմբակոծել են բեռնատարների կայանատեղին: Այս մասին տեղեկացնում է թուրքկան AA գործակալությունը:
Ռմբակոծման ընթացքում այրվել է 30 բեռնատար, որոնցից մի մասը եղել են բեռնված: Մարդկային կորուստերի մասին ոչինչ չի հաղորդվում, քանի որ արտակարգ դրություն է հայտարարված: Թուրքական ուժայինները ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել տվյալ շրջան: