Մոսկվայի հետ հարաբերություններում վերադարձ չի կարող լինել. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անհնար է համարում վերադառնալ Ռուսաստանի Դաշնության հետ նախկին հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ հարաբերություններում վերադարձ չի կարող լինել ուկրաինական պատերազմի մեկնարկին նախորդած ժամանակին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կանցլերը պատերազմն անվանել է շրջադարձային միջազգային հարաբերություններում և Ռուսաստանին մեղադրել համաշխարհային քաղաքականության կանոնները խախտելու մեջ:
Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր նաեւ մոտ ապագայում Ռուսաստանի հետ լիարժեք գործընկերության անհնարինության մասին։