Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շատ ավելի վտանգավոր է Ռուսաստանի համար, քան Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինք մտնելը. Մեդվեդև
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շատ ավելի վտանգավոր է Ռուսաստանի համար, քան Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինք մտնելը, «Արգումենտներ և փաստեր» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևի խոսքով, դա պայմանավորված է Մոսկվայի և Կիևի միջև չլուծված տարածքային վեճերի առկայությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն։
«Մեզ համար Ղրիմը Ռուսաստանի մաս է։ Եվ սա հավերժ է: Ղրիմի նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ պատերազմի հայտարարություն է մեր երկրին: Եվ եթե ՆԱՏՕ-ի մաս կազմող երկիրը դա անում է, դա հակամարտություն է ողջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ»,- ասել է նա։