Օսկարից զրկված դի Կապրիոն երկրորդ անգամ Ոսկե Գլոբուսի մրցանակ ստացավ
Հոլիվուդյան հայտնի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության շրջանակներում հանրահայտ Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորելու համար ստացել է իր երրորդ «Ոսկե գլոբուս» մրցանակը։
Մրցանակի էին արժանացել նաև Էդդի Ռեդմայնը «Դանիայից աղջիկը» ֆիլմի համար, Մայքլ Ֆասսբենդերը «Սթիվ Ջոբս» ֆիլմի համար, Ուիլլ Սմիթը «Պաշտպանը» ֆիլմի համար եւ Բրայան Կրենսթոնը «Դալթոն Տրամբո» ֆիլմի համար։ Դի Կապրիոն, չնայած իր հայտնի դերերին, դեռեւս «Օսկար»-ի չի արժանացել։ Իսկ «Փրկվածը» ֆիլմի հիմքում իրական պատմություն է որսորդ Հյու Գլասսի մասին։