Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կանցկացնեն համատեղ զորավարժություններ
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հայտնում են՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-28-ը Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Eternity-2022» զորավարժությունների պլանների շուրջ առաջին հանդիպումն արդեն կայացել է։
Դեռեւս 2021 թվականի հոկտեմբերին նմանատիպ զորավարժություններ էին տեղի ունենցել։ Դրանք մշակել էին խաղաղ գործողությունների սցենար՝ ապահովելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը և երեք երկրների զորամասերի փոխգործունակությունը։