Զելենսկի. այժմ Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը չէ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսահոլովակով դիմել է G7-ի առաջնորդներին։ Նա ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները դեռ հասունացած չեն, քանի որ ցանկանում է ավելի ուժեղ դիրքորոշվել։
Իր Telegram-ում Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել G7 երկրներին «ռուսական ներխուժման դեմ պայքարում» ռազմական և ֆինանսական օգնության համար։ Նա նաև կոչ է արել ուժեղացնել հակառուսական պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակելով Ռուսաստանի Դաշնությունից նավթի գնումը։
G7-ի առաջնորդների գագաթնաժողովը, որը նախագահում է Գերմանիան, տեղի կունենա հունիսի 26-ից 28-ը Բավարիայում։