«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայն երկխոսությունն այլևս հնարավոր չէ». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայն երկխոսությունն այլևս հնարավոր չէ։ ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժերի թիվը 40 հազարից կհասցնի ավելի քան 300 հազարի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, դաշինքի գագաթնաժողովում, որը տեղի կունենա մոտ ապագայում, կընդունվի անվտանգության նոր հայեցակարգ։
«Առաջնորդները կհաստատեն նոր ռազմավարական հայեցակարգ, որը կարտացոլի անվտանգության ներկա իրավիճակը։ Դրանում Ռուսաստանը թվարկվելու է որպես մեր անվտանգությանը սպառնացող էական վտանգներից մեկը»,- նրա խոսքերն է մեջբերում The Insider-ը։