Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը միասին կանցկացնեն զորավարժություն
Հոկտեմբերի 17-28-ը կանցկացվեն «Eternity-2022» զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ, գրում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Թուրքիայում արդեն կայացել է զորավարժությունների պլանավորման առաջին հանդիպումը։
Դրան մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ։