Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ․ Էրդողանի խոսնակ
«Թուրքիան հրաժարվեց միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ դա բխում է իր տնտեսական շահից»։ Այս մասին Haberturk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
Նա հիշեցրել է, որ երկիրը կախված է արտաքին էներգիայի աղբյուրներից և ընդգծել, որ Անկարան բացահայտորեն հայտարարել է իր դիրքորոշումն արևմտյան երկրներին։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհարվածեն առաջին հերթին Թուրքիայի տնտեսությանը, մենք, իհարկե, դա չենք ուզում»,- եզրափակեց նա։