Ստոլտենբերգը բանակցությունների սեղանի շուրջ կնստեցնի Թուրքիային, Շվեդիային և Ֆինլանդիային
Երեքշաբթի օրը՝ հունիսի 28-ին, Մադրիդում տեղի կունենա ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի գագաթնաժողովը։ Այս մասին Haberturk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
Նա նշել է, որ Յենս Ստոլտենբերգի նախաձեռնած բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման նախօրեին։
Միաժամանակ, Էրդողանի ներկայացուցիչն ընդգծել է, որ Թուրքիայի մասնակցությունը բանակցություններին չի նշանակում, որ Անկարան նահանջելու է իր դիրքերից և զգուշացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի գործընկերներին «չեզոքության դարավոր քաղաքականությունից» հրաժարվելու մասին։