ԱՀԿ-ն հրաժարվում է կապիկի ջրծաղիկ հիվանդությունը համաճարակ հայտարարելուց
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների կոմիտեն որոշել է, որ կապիկի ջրծաղիկի բռնկումը ներկայումս միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ չէ, և համաճարակի հայտարարում չի պահանջվում: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Չնայած ԱՀԿ-ն նշել է կապիկի ջրծաղիկի բռնկման «արտակարգ» բնույթը, այն չի համարվում գլոբալ խնդիր, որը պահանջում է նույն միջոցները, ինչ, օրինակ, COVID-19 համաճարակի դեպքում: Այնուամենայնիվ, մասնագետները նշել են, որ անհրաժեշտ է ուշադիր վերահսկել վարակի տարածումը, որպեսզի կանխվի հիվանդացության ակտիվ աճը։