Ճապոնիան հայտարարում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ ներառյալ ռուսական ոսկու ներկրման արգելքը և 70 ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանափակումները։ Ինչպես հայտնում է NHK-ն՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Կիսիդա Ֆումիոն:
Այսպես, Գերմանիայում G7-ի գագաթնաժողովում Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում, այդ թվում, մասնավորապես, արգելում է ռուսական ոսկու ներկրումը։
Բացի այդ, Տոկիոն կսառեցնի Ռուսաստանում ևս 70 անհատների և կազմակերպությունների ակտիվները և կարգելի ապրանքների վաճառքը պաշտպանական ոլորտին առնչվող 90 կազմակերպությունների։