Իրանը և Թուրքիան կընդլայնեն զբոսաշրջային կապերը
Իրանն ու Թուրքիան հանդիպում են անցկացրել զբոսաշրջային կապերն էլ ավելի խթանելու նպատակով, այս մասին հայտարարել է Թեհրանի զբոսաշրջության վարչության ղեկավար Փարհամ Ջանֆեշանը, հաղորդում է Mehr-ը։
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Բաթման նահանգի պետական և մասնավոր հատվածի պաշտոնյաներ։
Ջանֆեշանի խոսքով՝ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստագործության ոլորտում մայրաքաղաքի կարողությունները , մասնավորապես, ապակու արտադրության ոլորտում, ինչպես նաեվ մշակութային, պատմական եւ բնական տեսարժան վայրերը՝ Բաթման նահանգից զբոսաշրջիկներին ներգրավելու համար: