Մեղավորները պետք է լքեն գյուղը. Ապարանում սպանվածների հարազատները վճռական են (տեսանյութ)
Ապարանում սպանված երիտասարդների հարազատները պահանջում են դեպքի բացահայտում, մեղավորներին պատժել, նաեւ պահանջում են, որ միջադեպի մասնակիցների ընտանիքները լքեն Ապարանը: Լրագրողի դիտարկմանը, թե հնարավոր է, որ ընտրություններից հետո թեժացած մթնոլորտի հետևանքով է միջադեպը տեղի ունեցել, սպանվածների հարազատները չբացառեցին:
«Իրենք իրենց խղճի առաջ թող պատասխան տան, նստեն, մտածեն, անցածը սաղ հիշեն և դրանից հետո իրենք իրենց կամքով դուրս են գալու այստեղից: Ես այսօրվանից սպասելու եմ պատասխանի, եթե չլինի, հաջորդ ակցիան ուրիշ ձև և ուրիշ մասշտաբով է լինելու»,-ասաց սպանված Համիկ Միքայելյանի եղբայրը` Հայկը