Ապարանի կրակոցների հետևանքով սպանվածի եղբայրը մանրամասներ պատմեց դեպքի մասին` ինչից է սկսվել և ով է մեղավոր (տեսանյութ)
Ապարան քաղաքի կենտրոնական հրապարակում վաղ առավոտից հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում հունիսի 19-ի արյունահեղության զոհ դարձած, ինչպես նաև ծանր վիրավոր տղաների հարազատները։
Լրագրողների հետ զրույցում Համիկ Միքայելյանի եղբայրը՝ Հայկը նշեց, որ այս գործը պետք է արդար դատաքննության արժանանա, բայց, գոնե առայժմ, արդարություն չեն տեսնում:
«Մենք տեսնում ենք, որ մեղավորները ձերբակալված չեն, ցուցմունքները տրված են, բայց ես չգիտեմ, թե ինչու ընթացք չի տրվում այդ ցուցմունքներին»,- ասաց նա:
Սպանվածի եցբայրը մանրամասներ պատմեց կատարվածի մասին` ինչից է սկսվել, ով է մեղավոր, և ովքեր են ականատեսները: