Ապարանում սպանվածների հարազատները փաստում են՝ ՔՊ-ականների բարեկամները եղել են կրակողների խմբում (տեսանյութ)
Ապարան քաղաքի կենտրոնական հրապարակում վաղ առավոտից հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում հունիսի 19-ի արյունահեղության զոհ դարձած, ինչպես նաև ծանր վիրավոր տղաների հարազատները։
Լրագրողների հետ զրույցում, կրակոցների հետևանքով սպանված Տիգրան Հարությունյանի հայրն ասաց. որ մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որից տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ։
«Այդ վիճաբանությունը շարունակվել է գազալցակայանում, որը պատկանում է փոխմարզպետին։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաների և Ասատրյան Մաթևոսի եղբոր հետ։ Էս պահին մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա, բոլոր մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան։ Բոլորի համար տարօրինակ է, որ մի հոգի է ընդամենը ձերբակալվել։ Միջադեպին ներկա են եղել պատգամավոր կոչեցյալի եղբայրը, Էդգար Փարվանյանի հորեղբոր 2 տղաները»,- ասաց նա:
Սպանվածների հարազատները հաստատեցին սպանության մեջ ՔՊ-ականների մասնակցության փաստը։
Մանրամասն՝ տեսանյութում։