Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավի
Քաղաքականություն

Օգտվեք ձեզ ընձեռնված բարենպաստ եղանակից, սնվեք, քայլեք, հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին. Ասլանյան

Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել շատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակն առաջնորդող Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել, որտեղ ասված է.

«Սիրելի´ համաքաղաքացիներ.

Համբերությամբ լցված սպասեցինք, որպեսզի որոշակիորեն հանդարտվի նախորդ օրերի 2,5 միլիարդանոց «օճառային օպերան», որ հասկանանք, թե մեղադրող կողմերի դրամատիկ ցինիզմի աստիճանն ինչ չափերի է հասնում:

Փորձենք պարզաբանել անպարզաբանելին...

Վերջերս, Վանաձորում «համայնքանպաստ» աննախադեպ հռետորաբանությամբ ավագանու նիստի հրավերք էին իրազեկել։ Դա այն դեպքում, երբ նախորդ ողջ ընթացքում Մամիկոն Ասլանյան դաշինքի կողմից նախաձեռնած նույնաբովանդակ նիստերի կազմակերպումը մերժվել էր անհասկանալի պարզաբանումներով:

Նաև, փաստաթղթային տարբերակով, քաղաքապետարանը «հիմնավորել» էր մերժումը, նիստի գումարումը համարելով անօրինական, քանի որ մեր քաղաքին ու Հանրապետությանը հայտնի մի գործչի հատուցանելի (утром жалоба-вечером должность) ծառայությունների դիմաց` դատարանը արգելանք էր դրել նիստեր անցկացնելու վրա:

Դեռ ավելին, կողպվել էին նիստերի դահլիճի դռները, որպեսզի ավագանու անդամների մուտքը սահմանափակվի։ Եթե նիստերի անցկացումը թույլատրվեր, ապա համայնքը կձևավորվեր, կունենար համայնքի ղեկավար, իսկ բյուջեն կհաստատվեր դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին:

Իրավական առումով ոչինչ չի փոխվել, հետևաբար, ի՞նչ սկզբունքով կամ ի՞նչ անսկզբունքայնությամբ էր նիստ գումարվելու. առաջին հայացքից հասկանալի չի, մանավանդ, մեծ ծրագրեր պլանավորելու համար արդեն բավականին ուշ է, նույնիսկ իրերի հաջող ընթացքի պարագայում ծրագրերի իրականացումը ֆինանսական և օրացույցային այս տարում բացառված է (ծրագրերի հաստատում, նախագծա-նախահաշվային աշխատանքներ, մրցույթներ, աշխատանքների իրականացում), հետո էլ այդ թմբկահարվող գումարի կեսից ավելին համայնքի ներդրման չափն է:

Այդ գումարը համայնքից ոչ ոք չի կարող տանել և այդ գումարը ենթակա է տնօրինման համայնքի կողմից, համայնքի կարիքների համար:

Եւ ուրեմն, այդ գումարը ոչ մի տեղ չի կորչում:

Ի դեպ, այդ գումարն արգասինքն է մեր նախորդ տարիների աշխատանքի, իսկ մյուս մասը կառավարության ենթադրվելիք ներդրման չափն է, որը ևս ցանկության դեպքում, չի կորչում։

Սա նիստի չկայացումը (ոչ մեր մեղքով ու պատճառով) որպես մահազդ ներկայացնողների համար։

Նշենք նաև, որ բացի Մամիկոն Ասլանյանին ապօրինաբար կալանքի տակ պահելուց, ավագանու նիստերի վրա ապօրինի (հայտնի գործարքի դիմաց) արգելանքներ դնելուց, նախորդ ամիսներին նաև օրենքների մեջ խայտառակ փոփոխություններ են կատարվել, որոնցով, ապօրինաբար, ավագանուն շրջանցելով, ընտրական պրոցեսները ոտնահարելով, իշխանությունները կոպտորեն միջամտել են ՏԻՄ աշխատանքներին և փորձել են ձևավորել անօրինական իշխանություն։ Այս ողջ ընթացքում քաղաքը մատնված էր անտերության և անիշխանության, և հիմա ոմանք հիշել են, որ կա խնդիր, կա ավագանու ինստիտուտ, որ կարևոր գործառույթ ունի իրականացնելու։
Այժմ, որոշ հին ու նոր, գունագեղ ու լուսատու «քաղաքասերներ», տարբեր ժամանակաշրջաններում «սատանայի փաստաբանի» դերը ստանձնած, այժմ մարող աստղերի շարքերից դեռևս կենդանության թույլ նշաններ ցույց տվող «ազնվության» դրոշակակիրներ, մի քանի չկողմնորոշվող կոչնակներ ու ուղղակի մոլորյալ քաղաքացիներ հիշել էին, որ քաղաքը սիրել է պետք ու հատուկ հանձնարարությամբ, «մատաղի» տեքստեր բաժանելով, ստանձնել էին համայնքի նկատմամբ սեր ձոնելու անփառունակ «սազանդարությունը» և գավառական շանտաժի դիմելու զավեշտալի գործելաոճը, իսկ մի այլ կացնային (топорный) թևով էլ ավագանու անդամներին էին հրավիրում պետական «դռներ», ահաբեկում ու սպառնում, թե եկեք նիստի, այլապես վատ է լինելու։ Այս նույն մարդիկ ու «մարդուհիները» ամիսներ շարունակ պահպանել են մեռելային լռություն և ականջալուր չեն եղել տեղի ունեցող սանձարձակություններին, որոշները նաև ակտիվ դերակատարում են ունեցել մարդ «բռնել տալու» ստոր գործի և իշխանազավթման փորձի մեջ։

Այս արարի միակ սփոփիչ բաղադրիչն այն էր, որ Մամիկոն Ասլանյանին չէին սպառնացել, որ եթե նիստի չգա, վատ է լինելու...
Ահաբեկիչներին, սպառնացողներին և իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում խելոք մնալ, արտահայտություններում լինել զուսպ, այլապես արտահայտչամիջոցների նկատմամբ հնարավոր են նաև վիրահատական ու գռեհիկ միջամտություններ, իսկ ավելի ցինիկներին հիշեցնենք, որ գանգատուփի մեջ տեղադրված ամեն պարունակություն ուղեղ չէ, իսկ լեզվի ամեն դայլայլ էլ հոդաբաշխ խոսք չէ։

Օգտվեք ձեզ ընձեռնված բարենպաստ եղանակից, սնվեք, քայլեք, հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին։

Փաստորեն, իրենք քաղաքը տանեն կոլապսի, ավագանու նիստերի վրա արգելանք դնեն, մարդ կալանավորեն, պատանդի պես պահեն, հիմա կոկորդ պատռելով այլո՞ց մեղադրեն ապօրինի նիստին չգալու և քաղաքը չշենացնելու մեջ:

Մենք մեր քաղաքի ու համայնքի նկատմամբ միշտ եղել ենք պատասխանատու և մեր գործողություններով երբեք քաղաքի շահը չենք ստորադասել ոչ անձնական և, առավել ևս, ոչ էլ քաղաքական շահերին։

Չձևավորված համայնքում ի՞նչ բյուջե էին ընդունում, ի՞նչ համամասնությամբ, ի՞նչ առաջնահերթությամբ, կամ ընդհանրապես ինչպե՞ս է հիմա կոչվում կամ անվանվում գոյություն չունեցող համայնքը։ Կամ բյուջե հաստատելն այս պահին ի՞նչ կապ ուներ ապագայի սուբվենցիոն ծրագրերի հետ։ Մի՞թե կարելի է նման էժանագին մեթոդներով մարդկանց մոլորության մեջ դնել, խաբել, անարցունք լացել` բա էկեք-հասեք, նիստ արեք, այլապես կորած ենք...

Այսինքն, սերը համայնքի նկատմամբ ոչ թե նախորդ տարիներին կատարված աշխատանքներն ու բազմաթիվ ծրագրերն են, ոչ թե ժովովրդի տված վստահության քվեն իրացնելն է, այլ մեր ու համայնքի նկատմամբ իրականացվող իրավական ահաբեկչությանը սատարելն ու մեր ձեռքերով մեր համաքաղաքացիների ընտրական իրավունքից բացահայտ զրկելն է։ Եվ որքանո՞վ է բարոյական համայնքի ղեկավարի թեկնածուին ապօրինի կալանավորել, թույլ չտալ նրա ընտրությունը ավագանիում, ավագանու նիստերն ապօրինի արգելել ու նրա թիմակիցներին հրավիրել դե յուրե այդ խայտառակությանը մասնակից դառնալու, դրանով նաև վաստակաշատ մարդկանց, ավագանիներին անվանարկել, պախարակել, պիտակավորել, դեռ ներկայացման անունն էլ դնել «սուբվենցիա՝ հանուն քաղաքի փրկության»:

Այս նույն քարոզիչները գուցե հաշվեն, թե անցնող մի քանի ամիսներին համայնքն ի՜նչ վնասներ է կրել, ի՜նչ ծրագրեր չեն իրականացվել, ի՜նչ գումարներ չեն հավաքագրվել, ինչու՞ խոշորացված համայնքը չի ձևավորվել, ինչու՞ համայնքը բյուջե չունի, ինչու՞ են անցյալ տարվանից կիսատ ծրագրեր մնացել, այդ ու՞մ կառավարման ժամանակաշրջանի տնտեսած միջոցներով են այսօր ներդրում անում և ի՞նչ գումարների մասին է խոսքը, որով պիտի ծրագրեր իրականացվեին...

Վերջապես, ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու հանրապետության երրորդ քաղաքը անիշխանության մատնելու, խոշորացված համայնքի կայացումը վիժեցնելու համար։

Այս ենթադրյալ նիստի բուն նպատակը անցած ապօրինությունները լեգիտիմացնելն էր ու մնացած ավագանիներին նվաստացնելով ներքաշելը այդ գործընթացների մեջ. այլ պատճառաբանություններն առնվազն անտրամաբանական ու ոչ օրինական են։

Մամիկոն Ասլանյան դաշինքը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ քանի դեռ համայնքում վերականգնված չեն սահմանադրական, իրավական պրոցեսները, քանի դեռ կանգ չի առել Վանաձորի զավթման արշավանքը, Չի´ մասնակցելու հակաօրինական որևէ միջոցառման, այդ թվում` անհասկանալի նիստերի, անորոշ քննարկումների և ընդամենը ականջին հաճելի բեմականացումների։
Երբ որ ամեն բան կընթանա օրենքի, ընտրական իրավունքի իրացման տրամաբանության մեջ, դաշինքը ամեն բան կանի համայնքի ներսում համերաշխության, հանդուրժողականության խաթարված մթնոլորտը վերականգնելու համար, ներողամտորեն, հանուն համայնքի, կշարունակի իրականացնել իր կողմից խոստացված ծրագրերը։

Վանաձորում և ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային, իրավապաշտպան, դիվանագիտական կազմակերպություններին և ընդհանրապես օրինապաշտ քաղաքացիներին կոչ ենք անում ցանկացած ձևաչափում բարձրացնել այս աղաղակող երևույթների մասին` հանուն մեր համայնքի և երկրի իրավական անվտանգության, հանուն օրենքի ու սահմանադրականության։

Երկար ստացվեց, բայց ստիպված էինք»։