Հակիմ Զիեշը կարող է կարիերան շարունակել իտալական գրանդ ակումբում
Կիսապաշտպան Հակիմ Զիեշն այս ամառ կարող է հեռանալ «Չելսիից»։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կիսապաշտպանով հետաքրքրված է «Միլանը», իսկ «ռոսոներիները» արդեն կապի մեջ են 29-ամյա մարոկկացու հետ։
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի խոսքերով, Զիեշը պատրաստվում է փոխել թիմը և պատրաստ է քննարկել Իտալիայի չեմպիոնների ակումբ տեղափոխվելու հարցը: Գլխավոր հարցերից մեկը լինելու է աշխատավարձը՝ այժմ խաղացողը տարեկան ստանում է մոտ 5 միլիոն ֆունտ ստերլինգ։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 23 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։