Մբապպեն խոսել է ՊՍԺ-ի և իր նպատակների մասին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընդգծել է Չեմպիոնների լիգան հաղթելու իր հավակնությունները:
« Չեմպիոնների լիգան հստակ և հայտարարված նպատակ է. Սա այն է, ինչ մենք ուզում ենք, և գիտենք, որ կա նման հնարավորություն։
Բայց կարևոր է նաև անվերապահորեն լավագույնը լինել Ֆրանսիայում, քանի որ վերջին երկու տարիներին իրավիճակը մի փոքր այլ է։
Պետք է նորից անխոցելի դառնանք, որպեսզի այլեւս հարց չմնա, թե ով կհաղթի Ֆրանսիայի առաջնությունում։ Թող այս դեպքում նույնիսկ ինտրիգը վերանա։ Սրա վրա պետք է հույս դնենք՝ փորձելով նվաճել Եվրոպան։
Ինչ վերաբերում է պատմության լավագույն ռմբարկուի կարգավիճակին, ապա ես կարող եմ գլուխ հանել դրանից: Եթե ես հասնեմ դրան, ապա դա զարմանալի կլինի: Եվ պատճառ չկա դա չանելու, եթե շարունակեմ նույն ոգով, ինչ հիմա»,- ասել է Մբապեն։