ԱՄՆ պետքարտուղարը մերժել է Ռուսաստանի պահանջը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գտնվելով Բեռլինում պարենային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, մեկնաբանել է Ռուսաստանի պահանջը՝ իրեն իրավունք տալ ստուգել բեռնատար նավերը, որոնք դուրս են գալիս ուկրաինական նավահանգիստներից, հայտնում է BBC-ն։
«Ի՞նչ իրավունքով և ի՞նչ տրամաբանությամբ է Ռուսաստանը պնդում՝ ստուգել ուկրաինական ինքնիշխան նավերը, որոնք ուկրաինական նավահանգիստներից մեկնում են այլ երկրներ, դա անհեթեթություն է»,- ասել է Բլինկենը։
Ռուսաստանը նույնպես պահանջում է նավահանգիստների ջրերը մաքրել ականներից, սակայն Ուկրաինային պետք են երաշխիքներ, որ նրա նավահանգիստներն ապահով կլինեն։ «Երբ Ռուսաստանն ասում է, որ կարող է սկսել նավերը բաց թողնել, դա պոտենցիալ վտանգ է ստեղծում, որ ռուսական նավերը դուրս կգան և կսկսեն ուղղակիորեն գրոհել Օդեսան»,- հավելել է Բլինկենը։