Ռուսաստանի ներխուժման դեպքում Էստոնիան «կջնջվի քարտեզից». Էստոնիայի վարչապետ
Էստոնիան «կջնջվի քարտեզից» Ռուսաստանի ներխուժման դեպքում՝ ՆԱՏՕ-ի ռազմավարության անարդյունավետության պատճառով, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
«Եթե համեմատենք Ուկրաինայի և Բալթյան երկրների չափերը, դա նշանակում է երկրների և մեր մշակույթի լիակատար ոչնչացում», - ասաց Կալլասը ՝ հիշեցնելով, որ Ուկրաինան 100 օրից ավելի է, ինչ դիմանում է:
Նա հավելեց, որ խոսել է Էստոնիայում տեղակայված օտարերկրյա զորքերի հետ, հիմնականում՝ Մեծ Բրիտանիայից։