Վրաստանում խոշոր գործարար է սպանվել
Թբիլիսիում այսօր երեկոյան սպանվել է վրացի հայտնի գործարար Լեւան Կաչարավան, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Նա գնդակահարվել է իր ավտոմեքենայում, նրա վրա արձակվել է մոտ 20 փամփուշտ։
Կաչարավան Silk Road Group ներդրումային ընկերության հիմնադիրներից է, ում պատկանում Վրաստանում ֆիքսված կապի, մալուխային հեռուստատեսության, լայնաշերտ հասանելիության եւ IPTV Silknet խոշորագույն պրովայդերը, ինչպես նաեւ Geocell բջջային կապի վրացական ցանցը: Գործարարին այլ ոլորտներում մի շարք նախագծեր են պատկանել։