ՄԱԿ գլխավոր քարտուղարը տարբեր երկրներում սովի սպառնալիքի մասին է հայտարարել
Այս տարի աշխարհի տարբեր տարածաշրջաններում սովի սպառնալիք կա, իսկ 2023-ը կարող է ավելի վատ լինել, քանի որ էներգակիրների ու պարարտանյութերի գնաճի հետևանքով տուժում է բրնձի ու եգիպտացորենի բերքը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Գուտերեշը նշել է՝ Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով, վերջին 2 տարիներին աշխարհում ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք պարենի սուր դեֆիցիտ ունեն, նրանց թիվը կազմում է շուրջ 276 մնն։