Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Զnhված տղաների шրյшն հոտը վերցրել էր ողջ քաղաքը. 19.09.2023. հիշում է՝ արgախgի Նանար Պողոսյանը
Կոնսուլտացիաներն առաջ չեն գնում. «Հրապարակ»ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանը հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը. «Ժողովուրդ»2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից. «Հրապարակ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավի
Քաղաքականություն

Վանաձորի ավագանու նիստն ապօրինի էր. Վահե Դոխոյանն արձագանքել է ՔՊ֊ական պատգամավորին

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Վանաձոր խոշորացված համայնքի «Հայրենիք» խմբակցությանը, ինչին անդրադառնալով` կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը նշել է, որ Ավագանու նիստի հրավիրումն ապօրինի էր. հետևաբար, չմասնակցելով նիստին, խմբակցության անդամներն, ըստ էության, կանխել են ապօրինության շարունակականությունը:

Վահե Դոխոյանը մասնավորապես նշել է;

«1) «Հայրենիք» կուսակցությունը և Ավագանու խմբակցությունը հավատարիմ է իր սկզբունքներին, պահպանելու է օրինականությունը, որն էլ պիտի երաշխավորի վանաձորցիների լավ ապրելու հնարավորությունը: Մենք իշխանությանը թույլ չենք տալու վանաձորցիների հույզերի վրա խաղալով մեր սիրելի բնակիչներին մոլորեցնել: Մենք ամեն բան ձեռնարկելու ենք, որպեսզի Վանաձոր խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի քվեն պահպանվի և մեր սիրելի համայնքցիների կատարած ընտրությունն իրականություն դառնա:

2) Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներն իրացնելով Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին կանոնը՝ ընտրել են ավագանի, որին էլ պատվիրակել են համայնքի ղեկավարին ընտրելու լիազորությունը: Սակայն իշխանության կողմից բացահայտ ցինիզմով և առանձնահատուկ դաժանությամբ յուրացվել է մեր բնակիչների իշխանությունն իրականացնելու Սահմանադրության անփոփոխելի հոդվածով տրված իրավունքը:

3) Քանի դեռ ավագանու կամքին հակառակ, ավագանու առաջին նիստով ավագանու կողմից ընտրված չէ համայնքի ղեկավար, ձևավորված չէ խոշորացված համայնքի կառուցվածքը, գնահատված չէ խոշորացված ամբողջ համայնքի առաջնահերթությունները, ավագանին իրավունք չունի քննարկել և հաստատել այլ որոշումներ, այդ թվում համայնքի բյուջեն և որևէ սուբվենցիոն հատկացումներ: Այդպիսի որոշումները կլինեն ապօրինի և անվավեր, որի հետևանքները կկրեն դրանց հաստատողները: «Հայրենիք» խմբակցությունը որևէ դեպքում չի պատրաստվում հանցակից դառնալ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու իշխանական խմբակցությանը:

4) Որևէ մեկը, այդ թվում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, իրավունք չունի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամի փոխարեն ընտրել համայնքի ղեկավար, որը նա արել է ՏԻՄ օրեքի ապօրինի փոփոխությանը կողմ քվեարկելով:

5) Ավագանու նիստերի կայանալուն խոչընդոտում է բացառապես քաղաքական իշխանությունը՝ իրեն ենթակա դարձրած դատարանի միջոցով: Դատավորի ձեռամբ է ապօրինի արգելվել ավագանուն ընտրելու համայնքի ղեկավարին, ինչն էլ անհնարին է դարձրել ավագանու կողմից բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի հաստատման հնարավորությունը: Հետևաբար՝ Վանաձորի զարգացմանը խոչընդոտում է բացառապես իշխանությունը:

6) Դատարանի կողմից ապօրինի դրված արգելանքը վերացվելուց հետո Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը մասնակցելու է ավագանու նիստերին, ընտրելու է համայնքի ղեկավար և ապահովելու է ավագանու օրինական և բնականոն գործունեությունը՝ շարունակելով ծառայել մեր սիրելի համայնքին։

7) Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարին նշանակողը նշանակել է օրենսդրության կոպիտ խախտումներով, ՏԻՄ ինքնիշխանության սկզբունքի ոտնահարմամբ:

8) Տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է Սահմանադրությամբ, ուստի ՔՊ պատգամավորներին հորդորում եմ չմիջամտել ՏԻՄ մարմինների անկախությանը և ձեռնպահ մնալ համայնքը քայքայելու գործողություններից»: