Բելգիայում առաջարկել են Եվրամիությունում գազի գնի սահմանափակում մտցնել
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն առաջարկել է Եվրամիության տարածքում գազի գնի սահմանափակում մտցնել։ Այս մասին Կրոոն ասել է ԵՄ գագաթաժողով ժամանելուն պես, նաեւ առաջարկել սկսել ԵՄ երկրների միջեւ գնումների համակարգումը՝ հաշվի առնելով այն, որ ձմեռը կարող է ծանր լինել։
«Հաջորդ ձմեռը ծանր կլինի։ Մենք պետք է համերաշխություն դրսեւորենք։ Բելգիան առաջարկում է ԵՄ-ում գազի գնի շեմ մտցնել, մենք նաեւ առաջարկում ենք ստեղծել երկրների բլոկ, որը կհամակարգի մեր գնումները՝ գները նվազեցնելու համար»,- ասել է վարչապետը։