Ոստիկանության Էրեբունու բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերվել են հետախուզվող Վաչագանին
Ոստիկանության Էրեբունու բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունիսի 23-ին Լիսինյան փողոցից Էրեբունու բաժին բերման են ենթարկել Վաչագան Մ.-ին, որը հունիսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: