Ստամբուլում ահաբեկիչը պայթեցրել է իրեն
Այսօր Երևանի ժամանակով ժամը 12.20 րոպեին Ստամբուլի պատմական Սուլթանահմեթ հրապարակում ահաբեկիչը պայթեցրել է իր վրա ամրացված ռումբը: Այս մասին գրում է sondakika.com կայքը:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով սպանվել է 10, իսկ վիրավորվել 15 հոգի: Ոստիկանության տվյալներով մի հոգի ևս ցանկացել է պայթեցնել իրեն, սակայն փախուստի է դիմել: Առայժմ ճշտվում են ահաբեկչության դրդապատճառները: Ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել ահաբեկչության կատարման փաստը:
Սուլթանահմեթ հրապարակը Թուրքիայի տուրիստական կենտրոններից է, որտեղ ցերեկային ժամերին բավական շատ են տուրիստները: Այդ պատճառով ճշտվում են օտարերկրյա քաղաքացիների զոհվելու կամ վիրավորվելու մասին լուրերը: