ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ չի քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»,- հիշեցրել է նա։
Նրա խոսքով, քննարկվել են հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները, դրա հիմքում երեք եռակողմ հայտարարություններն են.
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված ռուսական ռազմական գործողությունից հետո ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարեցին, որ չեն համագործակցի Ռուսաստանի հետ միջազգային կազմակերպություններում, այդպիսով խաչ քաշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա: