«Խոզի գրիպից» արդեն 7-րդ մահն է գրանցվում
«Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսից հերթական մահն է գրանցվել: Սա արդեն «խոզի գրիպի» 7-րդ մահացության դեպքն է:
newspress.am-ի տեղեկություններով մահացել է Թալինի շրջանի Եղնիկ գյուղի բնակչուհի 35-ամյա Լիաննա Մարտիրոսյանը: Նա ուներ երկու անչափահաս երեխա: Դեպքի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Մինչ դեռ նախօրեին Առողջապահության նախարարությունը հորդորում էր խուճապի չմատնվել, վստահեցնելով, որ համաճարակ չկա և ամեն ինչ վերահսկողության տակ է: