Կրասնոդարում երկու հայ ընտանիքների վեճն ավարտվել է կրակոցով. կա զոհ
Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում երկու ընտանիքների երկարատեւ թշնամությունն ավարտվել է սպանությամբ: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում: 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան և բոլորի աչքերի առջև սպանել այցելուին, որը եկել էր այստեղ ճաշելու: Այս մասին գրում է НТВ-ն։
Կամո Եղոյանը մտել է հաստատություն և կրակել սեղանի առջև նստած տղամարդու ուղղությամբ: Զոհվածը 28-ամյա հայազգի Սերգեյ Հակոբջանյանն է:
Սպանության պատճառներն այժմ փորձում են պարզել քննիչները։ Արդեն հայտնվել են առաջին վարկածներն այն մասին, որ զոհված Սերգեյ Հակոբջանյանը պահանջել է, որ Կամո Եղոյանի որդին վերադարձնի պարտքը։ Երկու ընտանիքների թշնամությունը սկսվել էր վաղուց, իսկ սպանությունից մի քանի ժամ առաջ այրվել էր Եղոյանի տունը։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: