Ֆրանսիան շարունակում է Ռուսաստանից գազ ներկրել
Ռուսաստանից գազի ներկրումը նվազել է, բայց շարունակվում է, BFMTV-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Անյես Պանիե-Ռունաշեն։
«Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մենք շարունակում ենք ներկրել ռուսական գազը, բայց ավելի փոքր քանակությամբ»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ Ֆրանսիան տեսականորեն կարող է ապրել առանց Ռուսաստանից մատակարարումների, դա կախված է Իսպանիայից, Ալժիրից և Նորվեգիայից մատակարարումներից։