Տիգրան Քեոսայանը Ղազախստանում ներառված է ահաբեկիչների հետ նույն ցուցակում
Ռուս ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը Ղազախստանում ներառված է ահաբեկիչների հետ նույն ցուցակում։ Այս մասին հայտնում է KazTAG-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով։
«Բացի Քեոսայանից, այս ցուցակում կան ահաբեկիչներ և Ղազախստանում անցանկալի այլ տարրեր»,- գործակալությանը հայտնել է մանրամասներին ծանոթ աղբյուրը։
Աղբյուրի համաձայն՝ Քեոսայանի՝ Ղազախստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվելու փաստը, ինչպես ավելի վաղ խոստացվել էր պաշտոնական մակարդակով, գործող կանոններին համապատասխան հրապարակային չի հայտարարվել։
«Իրականում սա բավականին ընդարձակ ցուցակ է, այնտեղ հիմնականում ահաբեկիչներ են և նմանատիպ կատեգորիայի այլ անձինք, որոնց հետ է նաև Քեոսայանը»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։