Վիեննան կրկին կյանքի համար աշխարհի ամենահարմար քաղաք է ճանաչվել
Վիեննան կրկին ճանաչվել է կյանքի համար աշխարհի ամենահարմար քաղաքը ՝ ըստ The Economis Intelligence Unit (EIU) ամենամյա վարկանիշի, որը հրապարակվել հունիսի 23-ին:
Վիեննան նախկինում՝ 2018 եւ 2019 թվականներին եւս գլխավորում էր այս ցուցակը: Վիեննան գրավիչ են դարձնում կայուն պայմանները, լավ ենթակառուցվածքները եւ առողջապահական համակարգը, ինչպես նաեւ մշակութային եւ ժամանցի բազմաթիվ հնարավորություններ: