Էրդողանն պաշտոնական արարողությամբ դիմավորել է Սալմանին, ում նա մարդասպան էր համարում
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է արքայազն Սալմանին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանի և թագաժառանգի երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, իսկ բանակցություններից հետո Մուհամեդ Բին Սալմանը մասնակցելու է Էրդողանի կողմից նրա պատվին կազմակերպած պաշտոնական ընթրիքին:
Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները ավելի բարձր մակարդակի կհասնեն: