Համակարգային կոտուպցիան էսա՝ անում եք, գտնում եք, քողարկում եք ու թաղում եք. Մանուկյան (տեսանյութ)ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին երկու ամսով կալանավորելու համար, սակայն այլ խափանման միջոց է ընտրվել
«Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն Ադրբեջանի ներսում աստիճանաբար իջնում է․ Տիգրան Աբրահամյան
Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ․ փաստորեն չէ․ Փաշինյանն ԱԺ-ի ծեծկռտուքին դիտողի կարգավիճակով է հետևումԱաաա՜․ Վահագն Ալեքսանյանը ձանձրացավ՝ այնքան նկատողություն արեց, բայց չկարողացավ հանդարտեցնել պատգամավորներին (տեսանյութ)Հարց տալու համար ինձ նամակ կգրեք, հարցը կուղղեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետԱթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու. ՔՊ-ականԿգոռամ՝ ոնց հարմար ա․ դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ․ ՔՊ-ականը գոռգոռում է ԱԺ-ում (տեսանյութ)
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Սիլլա տալու ձևը մենք էլ գիտենք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱրան ոտից գլուխ ես. Տարոն Չախոյանի ելույթը դարձյալ լարեց իրավիճակը ԱԺ-ում. ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետում ընդդիմության ուղղությամբ (տեսանյութ)
«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունըՆախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ին
Արխիվ

Ռուսաստանը հարմար պահի ռևանշի կհասնի Թուրքիայի նկատմամբ

Ռուս-թուրքական հարաբերությունների լարումից մինչև պատժամիջոցներ… Ինչու է Ռուսաստանը հետնահանջ կատարում և ինչ փուլ են թևակոխում ռուս – թուրքական հարաբերությունները: Այս և այլ հարցերի շուրջ newspress.am-ը զրուցեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

Վերջին օրերին Ռուսական լրատվամիջոցները կարծես թե չեն խոսում Թուրք – Սիրիական հատվածում ռուսական ակտիվության մասին: Արդյո՞ք Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու եզրեր է գտել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից կրկին հայտարարություններ են եղել, որոնք նահանջողական չէի համարի: Եվ բացի այդ, անգամ տնտեսական պատժամիջոցների տեսանկյունից նոր քայլեր չանելով էլ՝ ստեղծված իրավիճակի պահպանումն ինքնին արդեն լուրջ գործընթաց է, քանի որ ժամանակի ընթացքում պատժամիջոցների ազդեցությունն ու հետևանքներն ավելի ակներև են լինելու, իսկ արդեն զբոսաշրջային սեզոնի բացման հետ Թուրքիայի տուրիստական կենտրոնները շատ ավելի զգալի կտուժեն այս իրավիճակից, եթե մինչ այդ փոփոխություններ չլինեն: Այնպես որ, պատժամիջոցների շարունակությունն ու պահպանումն ինքնին նույնպես ակտիվություն է:

Ի՞նչ արդյունք ունեցավ ռուսական ռազմարշավը:Ինչո՞ւ Ռուսաստանը չխփեց թուրքական որևէ  ինքնաթիռ այս ընթացքում:

Կարծում եմ՝ թուրքական կողմն ինքն էլ գնահատեց ՌԴ կողմի հնարավոր կտրուկ քայլերը և ավելի զգուշավոր թռիչքներ է իրականացնում թուրք-սիրիական սահմանին հարակից տարածքներում: Իսկ ռուսական կողմը նախընտրում է փուլ առ փուլ պատժամիջոցների կիրառումը՝ շեշտը դնելով տնտեսական ոլորտում, ինչն էլ զգալի վնասում է Թուրքիային: Ես կխուսափեի Ռուսաստանի քայլերը Թուրքիայի նկատմամբ կոչել «ռազմարշավ»: Սա ավելի շատ քարոզչական, տեղեկատվական և տնտեսական արշավ է, քան ռազմական: Պետք չէ բացառել, որ հարմար պահի Ռուսաստանը ռևանշի կհասնի Թուրքիայի նկատմամբ՝ համարժեք պատասխանելով իր գրոհիչի խոցմանը:

Արդյո՞ք Ռուսաստանը կհեռանա Սիրիական հատվածից և կրակային նոր թիրախ կորոնի:

Հստակ է, որ Ռուսաստանը Թուրքիայի նման քայլից հետո ոչ միայն չի հեռանա Սիրիայից, այլև կարող է և ավելի ակտիվացնել իր ներկայությունը, ընդ որում, շատ ավելի հետևողական խոցելով Սիրիայում գործող այն ուժերին ու նրանց զբաղեցրած տարածքները, որոնք Անկարայի ազդեցության գոտում են: Ռուսաստանում այս մասին արդեն հայտնել են, և ինչպես տեսնում ենք վերջին շաբաթների օրինակով, Ռուսաստանը չի լքել Սիրիան, և անգամ մտադրության մասին էլ խոսք չկա: Սիրիան կարևոր է Ռուսաստանի համար, ինչքան և կարևոր է Թուրքիայի համար, ուստի այստեղ պայքարը երկարաժամկետ է և բազմակողմանի: