Մոսկվան Բաքվի և Երևանի ընդհանուր սահմանի հստակեցման հարցում կոնկրետ առաջարկներ ունի. Լավրովը
Մոսկվան պատրաստ է աջակցել ընդհանուր սահմանի հստակեցման հարցում Բաքվի և Երևանի աշխատանքին և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, փոխանցում է Lenta.ru-ի թղթակիցը։
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից՝ սահմանազատման և սահմանագծման համար։
Խոստանալով հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը՝ Լավրովը նշել է, որ այս ուղղությամբ առաջընթաց է գրանցվել։
«Մենք ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- ասել է Լավրովը եւ հավելել՝ այդ հարցում խորհրդակցում է Հայաստանի հետ։