Կիմ Չեն Ընը փոխում է Հյուսիսային Կորեայի բանակի կառուցվածքը
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը կվերակազմավորի երկրի զինված ուժերը, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
«Քննարկվել են առաջնագծի զորքերի լրացուցիչ օպերատիվ առաջադրանքներ կուսակցության ռազմավարական մտադրություններին համապատասխան»,- ասվում է զեկույցում։
Հստակ չի հաղորդվում, թե ինչպես կփոխվի Հյուսիսային Կորեայի բանակի կառուցվածքը, սակայն նշվում է, որ Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահի տեղակալների գլխավորությամբ» Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը «մշակում և քննարկում է անցկացրել» համապատասխան հարցերի վերաբերյալ:
Միաժամանակ կոմիտեի նիստում Կիմ Չեն Ընը նախանշել է առաջնագծի զորքերի օպերատիվ կարողությունների բարելավմանն ուղղված միջոցառումների մասին: