Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Անձնիշխանությունն ու անարխիան՝ ընդդեմ ժողովրդավարության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արտերկրում ներկայանալու և Հայաստանի մասին պատկերացում ձևավորելու համար իշխանությունները պարբերաբար շեշտում են ժողովրդավարության առաջընթացի մասին։ Փաշինյանը «հայկական ժողովրդավարությունը» նույնիսկ որակում է որպես Հայաստանի միջազգային բրենդ։ Իրականում այս որակումները չափազանց հեռու են իրականությունից, քանի որ Հայաստանում այսօր գործող համակարգը ավելի շատ ծաղր է ժողովրդավարության նկատմամբ, քան տեսանելի ժողովրդավարություն։ Իրական ժողովրդավարական երկրներում ժողովուրդն է իշխանության լեգիտիմ աղբյուրը, իսկ Հայաստանում իշխանության աղբյուրի է վերածվել մեկ անհատ, որը ժամանակին հայտարարում էր, որ կա՛մ ինքը կդառնա երկրի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։

Հիմա էլ է նույնն ասում փաստացի, թեպետ Հայաստանի բնակչության մեծ մասը վստահ է հակառակի մեջ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը կհեռանա, կա՛մ Հայաստան չի լինի, ուրեմն և վարչապետի կարիք էլ չի լինի: Ժողովրդավարության բնորոշ կողմերից մեկը հանրության առաջ հաշվետվողականությունն է, սակայն դրա փոխարեն այս իշխանությունները կատարում են միայն այն, ինչ իրենք են ցանկանում, ավելի ճիշտ՝ միայն մեկ անձը, որի շահերի սպասարկմանն էլ ուղղված են ամբողջ իշխանության բոլոր գործողությունները: Օրինակ՝ նույնիսկ օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվում, որոնք բացառապես իրենց շահերն են սպասարկում ու բխում են պահի «թելադրանքից»: Ու, սովորաբար, մինչ հասարակությունը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում, գրեթե միշտ արդեն կատարված փաստի առաջ է կանգնում։

Ընդհանրապես, Փաշինյանը շատ է քննադատել նախկիններին ժողովրդավարության սկզբունքներից հեռանալու համար, սակայն այդ սկզբունքները ոտնահարելու հարցում ինքը ոչ միայն գերազանցում է նախկիններին, այլև ամեն անգամ մի նոր ռեկորդ է սահմանում։ Եվ եթե մանրամասն դիտարկենք Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները, ապա կտեսնենք, որ ժողովրդավարության փոխարեն գործ ունենք ավտորիտարության և անարխիայի խառնուրդի հետ։ Նախ՝ ամեն ինչ արվում է Փաշինյանի անձնիշխանությունը պահպանելու համար։ Եվ որպեսզի այդ մենիշխանությունն ամբողջական ու տոտալ բնույթ կրի, և իշխանության երեք թևերն էլ հպատակեցվեն Փաշինյանի կամքին, նրա նախաձեռնությամբ մասնավորաբար ծավալվեց դատական իշխանությանը ինքնուրույնությունից և անկախությունից զրկելու արշավը։ Այս ամենի արդյունքում «ժողովրդավարական երկրի» միջազգային բրենդը մնաց ողջ աշխարհի առաջ դատարանների շենքերի շրջափակումը, առանձին դատավորների թիրախավորումը և դատական համակարգի աղճատումը։ Այն, ինչ ունեցանք, լավագույնս երևակված է նաև հայտնի ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանի խոստովանություններ մեջ: Բայց դատարաններով Փաշինյանը չբավարարվեց, քանի որ նրան բացարձակ անձնիշխանություն է պետք։

Եվ այս ճանապարհին իշխանությունները նախաձեռնեցին համայնքների զավթման գործընթացը, որպեսզի նույնիսկ տարածքային մակարդակով թույլ չտան, որ իրենց քաղաքական հայացքները չկիսող մարդիկ համայնքապետների պաշտոն ստանան։ Արդյունքում ժողովրդավարության առաջընթացով պարծեցող իշխանություն ունեցող երկրում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետները չեն կարողանում պաշտոնավարել, քանի որ իշխող քաղաքական միավորից չեն, և ընտրությունների ընթացքում կամ անմիջապես դրանցից հետո քրեական հետապնդումների են ենթարկվում։ Հենց այսպիսի տրամաբանության ներքո նաև ընդդիմությունն է ճնշումների ենթարկվում և թիրախավորվում։ Այլախոհության և քննադատության դրսևորումների դեպքում հատուկ գործի է դրվում իրավական հետապնդումների գործիքակազմը։ Պատահական չէ, որ քաղբանտարկյալների թվով ամեն անգամ նորանոր ռեկորդներ ենք սահմանում: Այս ամենին զուգահեռ իշխող ուժը ձեռնամուխ է լինում այնպիսի օրենքների ընդունմանը, որ «սուպերվարչապետական կոստյումը» ոչ միայն մնա Փաշինյանի հագին, այլև անձնիշխանության ամրապնդման համար նոր ասպարեզ բացվի։

Ի՞նչ ունենք արդյունքում. կապիտուլ յացիա, քայքայված պետություն, պետական ինստիտուտների անգործություն: Պարտությունից հետո հասարակությունը բարոյալքված է ու տարանջատված։ Չի գնահատվում պրոֆեսիոնալիզմը, պետական համակարգում անհասկանալի և անորոշ վիճակ է։ Դրական մթնոլորտը, լճացած վիճակից դուրս գալու և զարգացման խթան ապահովելու օրակարգը բացակայում է։ Չկա մարդկանց միավորող որևէ գաղափար։ Իշխանություններն առաջ են քաշում միայն խաղաղության օրակարգը, սակայն նույնիսկ իրենք վստահ չեն դրա իրականացման հարցում։

Մի կողմից՝ թիրախավորվում է ազգային արժեհամակարգը, մյուս կողմից էլ՝ խրախուսվում են բազմաթիվ արատավոր երևույթներ, որի արդյունքում չկա պատշաճ վերահսկողություն, աճում են հանցագործությունների և ինքնասպանությունների թվերը, իսկ հասարակությունը շարունակաբար դեգրադացվում է։ Եվ եթե գործող իշխանությունը շարունակի նստած մնալ իր աթոռին, ապա որևէ հույս չպետք է ունենալ, որ այս խոր փոսից հնարավոր է որևէ կերպ դուրս գալտ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։