Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Պառակտում, թշնամանք ու ատելություն սերմանողը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ներկայիս իրավիճակը խորապես ըմբռնելու համար անհրաժեշտ է հասկանալ դրա ակունքները։ Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի մշտապես հայացքը նետել անցյալին։ Սակայն նրա կողմից այժմ վարվող քաղաքականության արմատները տեսնելու համար նախևառաջ անհրաժեշտություն է առաջանում նաև իր անցյալին անդրադառնալ։ Նախ՝ պետք է արձանագրել, որ տարիներ շարունակ Փաշինյանի գործն է եղել օդից կախված լուրեր տարածելը, պոպուլիզմը, մանիպուլ յացիան ու, որ ավելի ցավալի է, թշնամանքի ու ատելության բորբոքումը։

Եվ քանի որ Փաշինյանի գործունեությունը երբեք կոնստրուկտիվ ու, այսպես ասած, «հավելյալ արժեք» ստեղծելուն միտված չի եղել, ապա օգնության է եկել թշնամու կերպարի ձևավորումն ու հասարակության մեջ մեծ պառակտումներ մտցնելու գործելաոճը: Նախ՝ նա և իր նման որոշակի շրջանակներ տարիներ շարունակ թշնամանք են հրահրել արցախցիների նկատմամբ։ Օրինակ՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նա հայտարարում էր. «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Դա միայն պոռթկում չէր, այլ դավանանք: Այնպես որ, այս օրինակն ընդամենը... օրինակ է: Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետ էլ նրա մոտեցումներում փոփոխություն տեղի չունեցավ։ Ընդհակառակը, լարվեցին Հայաստանի ու Արցախի հարաբերությունները, ինչը չէր եղել երբեք: Իսկ այժմ էլ երկրում առկա թանկացումների և սոցիալական դժվարությունների ֆոնին ամեն անգամ հատուկ ընդգծելով, թե մեծ գումարներ ենք տրամադրում Արցախին՝ Փաշինյանը նոր հիմքեր է ստեղծում Արցախի ու արցախցիների նկատմամբ ատելություն բորբոքելու համար։ Նրա խնդիրն է հասարակության մի հատվածի շրջանում նորից խորացնել այն անհեթեթ, վտանգավոր մտայնությունը, թե Արցախը բեռ է, թե Հայաստանն իր «բերանից կտրում» և այդ գումարները տալիս է Արցախին և այլն։

Փաշինյանական «տիտանական աշխատանքի» մի ուղղություն էլ միշտ եղել է կայացած և հարուստ մարդկանց նկատմամբ ատելության սերմանումը։ Բնականաբար, նա այս հարցում շեշտը դրել է հասարակության՝ ինչ-որ առումով հաջողությունների չհասած, չկայացած հատվածի նախանձը և խանդը բորբոքելու վրա՝ հորինելով պատմություններ այն մասին, թե այդ մարդիկ հաջողության չեն հասել ու բարվոք կյանքով չեն ապրում, որովհետև մյուսները թալանել են իրենց, խլել են ապագան իրենցից, միևնույն ժամանակ հիանալի հասկանալով այդ մարդկանց հոգեբանությունը, ինչը ժողովրդի մեջ տարածված է որպես «մեր դարդը քիչ էր, հարևանս էլ մեքենա գնեց»։

Հասկանալի է, այս տարիների ընթացքում Փաշինյանը մեծապես վարպետացել է ատելություն, թշնամանք գեներացնելու հարցում, իսկ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այդ «գիծը» տարածում է ավելի ու ավելի մեծ թափով՝ նախկիններ, դատավորներ, բանակ, մտավորականներ, գործարարներ, չհաշված՝ հետևողական պառակտման սերմանումը սեփական թիմում: Եվ գնալով ատելության, թշնամանքի դոզան խժռում էր արժեքային ողջ համակարգը՝ ընդգրկելով հասարակության ավելի ու ավելի լայն զանգվածների:

Եվ բացասական այս ամբողջ էներգիան ոչ միայն սոցցանցերում և հայտարարությունների մակարդակում է դրսևորվում, այլև արդեն փողոցներում, իրական շփումներում, առօրյա կյանքում։ Օրինակ՝ մի կողմից ոստիկանությանը տրված իր հակասական հրահանգների և բռնի ուժի կիրառման դրսևորումների արդյունքում նա ոստիկանների ձեռքով ատելության թիրախ է դարձնում հենց ոստիկանությանը, իսկ մյուս կողմից էլ ոստիկանության ծառայողների շրջանում է ատելության սերմեր ցանում այն մարդկանց նկատմամբ, ովքեր դուրս են եկել փողոց իրենց արդարացի բողոքն արտահայտելու։ Մյուս կողմից՝ իր կողմնակիցներն արդեն ոչ միան հայհոյում, վիրավորում ու անիծում են մյուսներին, այլև նույնիսկ հրազենով են շրջում ու մարդկանց սպանում:

Ապարանի դեպքը՝ վառ օրինակ: Չնայած, թեկուզ ոչ այդքան ծայրահեղ, բայց «քաղաքական» բախումներ լինում են ամենօրյա ռեժիմով, թշնամանում են նույնիսկ հարազատները: Ու ոչ մի երաշխիք չկա, որ նոր «ապարաններ» չեն լինելու: Բայց, եթե անկեղծ, ապա նրանից, որի հոգին փառավորվում էր, երբ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիները ոստիկանության հետ բախումների էին գնում և նրանց ձեռքից վահաններ և մահակներ էին խլում, այլ բան սպասել պետք չէ։ Գեներալիտետի և, ընդհանրապես, բանակի նկատմամբ ևս Փաշինյանի իշխանության կողմից թշնամանք էր (և է) գեներացվում, նրանց աշխատանքը զրոյացվում էր, իսկ եղած թերություններն այնքան էին, որ հանրության աչքում ժամանակին ամենամեծ վարկանիշ ունեցող կառույցը՝ բանակը, վարկաբեկվում էր։ Եվ այնպիսի տպավորություն էր ձևավորվում, որ բանակում բացի չարաշահումներից և թալանից, ոչնչով չեն զբաղվել։

Արդյունքները տեսանք...Ընդհանրապես, Փաշինյանն իր թերությունները (մեղմ ասած) քողարկելու և հանրության շրջանում «բաժանիր, որ տիրես» սկզբունքն իրականություն դարձնելու համար արդեն սովոր է միշտ մեղավորներ ու քավության նոխազներ փնտրել, պառակտել հանրությանը, բաժանարար գծեր անցկացնել։ Նա իրենից բացի որևէ մեկին չի տեսնում, չի ընդունում, չի հանդուրժում: Եվ այդ ճանապարհին նա կարմիր գծեր չունի: Նրա «կողմնակիցների» թիրախում են հայտնվում անգամ զոհվածների ծնողները։ Մի կողմից՝ փորձեր են կատարվում նրանց հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ նրանց նկատմամբ վարկաբեկիչ տեղեկատվական հոսքեր են կազմակերպում, և հայհոյանքներ ու վիրավորանքներ են տարածվում այն զոհվածների ծնողների հասցեին, ովքեր պայքարում են իրենց երեխաների արժանապատվության, իրենց երեխաների պահած հողի համար։

Կարճ ասած՝ թշնամանք ու ատելություն հրահրողն իր նպատակին հասել է. մեր հասարակությունը երբեք այսքան պառակտված, միմյանց ատող, իրար մեջ թշնամի փնտրող չի եղել: Կրկնենք՝ այսքանից հետո ամենևին էլ զարմանալի չէ, որ քաղաքական հարցերի շուրջ դիրքորոշումների տարբերությունները պատճառ են դառնում արդեն կրակոցների ու նույնիսկ սպանությունների։ Եվ այս պրակտիկայի շարունակության պարագայում ոչ մի դեպքում չի կարելի բացառել, որ կարող ենք հասնել մինչև ավելի լուրջ խնդիրների, որոնք պարզապես վերջնական կործանման պատճառ կդառնան։

Ուստի, քանի դեռ ուշ չէ, և հետդարձի ճանապարհ կա, պետք է ինչ-որ ձևով կանգնեցնել թշնամանքի, ատելության անիվը, այլապես հետևանքները կարող են լինել անդառնալի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։