Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Վանեցյանի գործընկերները մանդատները կդնե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուց հետո հասարակության մի ստվար զանգված պահանջում է, որ մյուս պատգամավորներն էլ դնեն մանդատները, քանի որ ԱԺում ընդդիմությունն այլեւս անելիք չունի․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը խորհրդարանում չի լուծվելու։ «Հայաստան» դաշինքում, սակայն, հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել, եւ այդտեղ է, որ մանդատները կարող են պետք գալ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ սպասելի՞ էր իր համար Վանեցյանի որոշումը, եւ նախապես իրենց տեղյակ պահե՞լ է նա այդ մասին։

Օհանյանն ասաց․ «Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելուց առաջ զանգահարել է ինձ ու դրա մասին տեղեկացրել եւ շնորհակալություն հայտնել մեր համատեղ գործունեության համար, հատկապես Ազգային ժողովում մեր ընդդիմադիր խմբակցությունների համագործակցության, մեր աջակցության համար։ Ինքը նաև ասել է, որ չնայած մանդատը դնում է, բայց, այնուամենայնիվ, մեր շարժման մեջ է լինելու, միասին ենք լինելու, և ես գնահատում եմ մեր համատեղ գործունեությունը և՛ Ազգային ժողովում, և՛ նաև դիմադրության շարժման այս ամբողջ ընթացքում»։

Հարցին՝ իսկ «Հայաստան» դաշինքում մանդատները դնելու քննարկում կա՞, եւ ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ հարցին, Օհանյանն ասաց, որ իրենց դաշինքում այդպիսի քննարկում չի եղել։ «Մենք այսօր ներկայացնում ենք մեր գործունեությունը հետեւյալ կերպ, որ մենք Ազգային ժողովում ենք՝ մեր օրակարգով, իսկ այսօրվա մեր երկրի օրակարգն այն դիմադրության շարժումն է, որը թույլ չպետք է տա մեր իշխանություններին՝ կուրորեն գնալ խաղաղության խաբկանքի։

Այսինքն՝ ժողովուրդն այսօր պահանջում է փողոց, մենք այսօր փողոցում ենք»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» խմբակցության մյուս անդամներից, սակայն նրա ակտիվ անդամներից ամեն մեկը մի տեղում էր գտնվում։ Հայկ Մամիջանյանը Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ նստաշրջանին է մասնակցում, Տիգրան Աբրահամյանն Արցախում է, Թագուհի Թովմասյանը մեկնել է հայրենի Վարդենիս՝ մաքուր օդի պայմաններում «առավել արդյունավետ որոշում կայացնելու», ինչպես նշել էր իր էջում։ Դեռ որոշում չի կայացրել եւ մեր զանգերին էլ երեկ ամբողջ օրը չպատասխանեց, որ իմանայինք՝ մտադի՞ր է հետեւել խմբակցության ղեկավարի օրինակին՝ մանդատը դնելո՞ւ է, թե՞ շարունակելու է պատգամավորական գործունեությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը նախորդ գումարման ԱԺ էր անցել «Քաղպայմանագրի», իսկ այս գումարման ԱԺ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկվել էր Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության քվոտայով։ Մեզ ասացին, որ Թագուհին ավելի շատ մանդատը դնելու կողմնակից է, սակայն իրեն հորդորել են, որ վայր չդնի։ Իսկ խմբակցության մյուս անդամները մանդատները դնելու մտադրություն այս պահին չունեն, չեն էլ քննարկում այդ հարցը։ Վանեցյանն ազատ է թողել, որ ամեն մեկն իր որոշումը կայացնի։

Եվ եթե դաշինքի ՀՀԿ-ական մասը մնա, ու խմբակցության ղեկավար էլ դառնա Հայկ Մամիջանյանը, ինչպես տեղեկացնում են մեզ, ապա կնշանակի, որ Սերժ Սարգսյանն առաջիկա տարիներին կունենա իր 7 հոգանոց խմբակցությունը խորհրդարանում, որը «Պատիվ ունեմ» անվան տակ մտավ խորհրդարան՝ Արթուր Վանեցյանի դեմքով ու ջանքերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։