ԱՄՆ-ն ռուսական ցորենի դեմ պատժամիջոցներ չի կիրառի
ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից հացահատիկ ներկրող երկրների նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ Ջոն Ֆայները։
«Անկեղծ ասած, մենք չենք պլանավորում խոչընդոտել ռուսական հացահատիկի արտահանմանը։ Մեր պատժամիջոցները չեն տարածվում ռուսական սննդի վրա»,- ասել է Ֆայները Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հետ ֆորումի ժամանակ, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ավելին, մենք ցանկանում ենք հստակորեն տեղեկացնել սննդամթերքի արտահանմամբ զբաղվող ընկերություններին և այլ երկրներին, որ նրանք կարող են ներմուծել ռուսական հացահատիկ՝ առանց մեր պատժամիջոցների ցուցակում հայտնվելու ռիսկի»,- հավելել է նա։