Ֆինլանդիան Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստ լինելու մասին է հայտարարել
Ֆինլանդիան «տասնամյակներ շարունակ պատրաստվել է Ռուսաստանի հարձակմանը» եւ հարձակման դեպքում կոշտ դիմադրություն ցույց կտա, Reuters-ին տված հարցազրույցում ասել է երկրի զինված ուժերի ղեկավար, գեներալ Տիմո Կիվինենը։
Երկիրը զգալի զինանոց է ստեղծել, սակայն ռազմական տեխնիկայից զատ, ըստ ֆինն գեներալի, որոշիչն այն է, որ «ֆինները պայքարելու մոտիվացիա կունենան»։