Նա ուզում է, որ ես իրեն չհայհոյեմ, բայց իրա մաման ինձ միջնամատ ցույց տա, ասի՝ հաղթանակի նշան ա. դե հաղթանակի նշա՛ն ձեզ․․․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու առաջին տարին, երբ նա լայվերով շփվում էր հասարակության հետ։ Արմինե Ադիբեկյանի գնահատմամբ՝ դա լավ պրակտիկա էր այն ժամանակ։ Նա հիշում է, երբ լայվի ժամանակ Փաշինյանն ասաց, որ եթե իրենց հայհոյում են, ուրեմն պետք է ավելի լավ աշխատեն, իսկ եթե շարունակում են հայհոյել և ճիշտ են, ուրեմն իրենք կլքեն իրենց աթոռները։
«Հիմա մեռանք հայհոյելով, բայց բացի քրեական գործեր հարուցելուց, այլ բան չեն անում։ Հրաժարական տվեք, պրծեք»,- ասուլիսի ժամանակ ասաց Արմինե Ադիբեկյանը։
Նա նաև նկատեց, որ մի կողմից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրինագիծ է բերում, որով արգելում է հայհոյելը, տպավորություն ստեղծում, որ իրենց ընտանիքն այնքան պարկեշտ է, որ այնտեղ արգելված է վատ խոսքը, մյուս կողմից՝ նրա մայրը հայհոյում, մատ է ցույց տալիս․ «Նա ուզում է, որ ես իրեն չհայհոյեմ, բայց իրա մաման ինձ միջնամատ ցույց տա, ասի՝ հաղթանակի նշան ա. դե հաղթանակի նշա՛ն ձեզ»։
Մանրամասները՝ տեսանյութում